News

Pregomesh in British Vogue

Pregomesh in British Vogue

Սիրուշոյի Պռեգոմեշ բրենդի համագործակցությունը հանրահայտ բրիտանական Vogue ամսագրի հետ.
Պատմական արմատներից մինչև բրիտանակ Vogue

2017 թ. մարտ ամսին Pregomesh հայկական արծաթյա զարդերի բրենդը ստացավ համագործակցության առաջարկ աշխարհահռչակ բրիտանական Vogue ամսագրի կողմից: Սա մեծ անակնկալ էր Pregomesh-ի համար, քանի որ Vogue ամսագրի հետ համագործակցությունը վկայում է որակական բարձր չափանիշների համապատասխանելու, ինչպես նաև յուրահատուկ ոճ ունենալու մասին: Այս առաջարկն ոգևորող և միևնույն ժամանակ պարտավորեցնող էր, քանի որ Pregomesh-ը ներկայանալու էր ոչ միայն որպես բրենդ, այլև ազգային արժեքների խորհրդանիշ միջազգային նորաձևության հարթակում :

Առաջարկը ստանալուց անմիջապես հետո թիմը ձեռնամուխ եղավ նախապատրաստական աշխատանքների. մշակվեց միջազգային ամսագրում ներկայանալու կոնցեպտը, ընտրվեցին զարդերի տեսակները, նկարահանման վայրն ու լուսանկարիչը: Իսկ թե ով պետք է կրեր զարդերն ու ներկայացներ այն Vogue-ում` հռետորական հարց էր: Պետք է լիներ նա, ով զարդարվեստի միջոցով սկիզբ էր դրել արծաթագործական ժառանգության վերականգնմանը և հանդիսացել բրենդի հիմնադիր. Սիրուշոն:
Մայիսյան համարում Pregomesh-ը ներկայացել է իրեն հատուկ ոճով, նոր տեսականիով ու գարնանային գույներով: Համարում ներկայացվել են Գարուն 2017 հավաքածուում տեղ գտած նոր գոտին ու թևնոցներնը, որոնք գեղեցիկ կերպով համադրվել են արդեն բոլորի կողմից սիրված զարդերի հետ:


Լուսանկարը՝ Դամիան Հովհաննիսյանի
Լուսանկարի մշակումը՝ Տանյա Քեչիչյանի
Զարդերը՝ Պռեգոմեշ
Սիրով բրիտանական Vogue-ի համար

Share this
Older Post