Արտադրված է պատմական Հայաստանում
Sep 07, 2018
Այսօր, ուսումնասիրելով միջազգային նորաձևության միտումները, կանգնում ենք մի հետաքրքիր փաստի առաջ. մինչ 50 կամ 70 տարվա պատմություն ունեցող աշխարհին հայտնի բրենդերը անխնա օգտագործում էին կովկասյան ու միջին ասիական մշակույթներին պատկանող էթնիկ նախշազարդերն ու սիմվոլները, Արևմտյան Հայաստանի երկաթակոփ զարդատուփերում կողպեքների տակ հնանում էր հայկական զարդագործության նորաձևության և հարուստ պատմությունը:
Ժամանակն է թափել փոշին և միջազգային բրենդերի համար
Մենք՝ հայերս, պատրաստ ենք այն, ինչ դժվարությամբ տրվում է հանրահայտ բրենդերի դիզայներներին. Դրանց նմանները կարելի է հանդիպել ժամանակակից բրենդային խանութներում, այդ թվում՝ Pregomesh Favorites -ում.
Վերհիշենք Պռեգոմեշի բեսթսելեր դարձած 2016-ի ամառային հավաքածուն ՝ զարդարված գույնզգույն բնականերով ու հայկական մշակույթի հայտնի նալ դետալով.
Երբևիցե ուշադրություն դարձրել եք հայ տղամարդու տարազում օգտագործվող վառ գունավորմամբ երիզներին։ Այսօրվա նման ձևավորումներով բամբակյա ու թավշյա շապիկներ կարելի է հանդիպել Էթրո բրենդի հավաքածուում։ Հետաքրքիրն այն է, որ հայկական մտքի թռիչքը 19-րդ դարում ստեղծել է այնպիսի նմուշներ, որոնք նորաձև պետք է լինեին 2 դար հետո ։
Ռեզոնանս ու ձև, գույն ու նախշ՝ սա այն էր, ինչ տեսանք #Սիրուշոյի Հուհ-Հահ տեսահոլովակում, դա այն է, ինչ կրել են մեր նախնիները.
Եվ այսպես. Տարազը կարճացավ, ժիլետը երկարեց, վզնոցի փետուրներն ընկան գոտկատեղ, երիզները գունավորվեցին, իսկ նախշազարդերն էլ ավելի արտահայտիչ դարձան։ voilà պատրաստ է ոճային հայ աղջկա 21-րդ դարի կերպարը։
Կերպարի մեջ ավելացնենք մի քանի զարդ, ժիլետը փոխարինենք նախշազարդված բաճկոնով՝ պատրաստ է 2-րդ կերպարը։
Պռեգոմեշի բոլոր ժամանակների բեսթսելեր Կարին հավաքածուն իր նախատիպն ուներ պատմական Հայաստանում։ Թևնոցը, որ տեսնում եք նկարում, 19-րդ դարի հավաքածուից է, որից ոգենշված է մեր հմուտ արծաթագործները ֆիլիգրանի նուրբ տեխնիկայով են ստացել կնոջ դաստակն առանձնահատուկ եզակի նմուշ։
Պատմությունը լավ ուսուցիչ է, և այն մեզ սովորեցնում է պահպանել հինը՝ ստեղծել նորը, ավելի ժամանակակիցը, սակայն նույնքան հայկականը: