«Սրվակը»՝ պտղաբերության խորհրդանիշ - Pregomesh
Ոգեշնչվեք

«Սրվակը»՝ պտղաբերության խորհրդանիշ

Jun 07, 2020

Պատմականորեն կնոջ գլխավոր դերակատարումը կյանքում համարվել է մայրանալը, և հնագույն ժամանակներից ի վեր մշակված ձևավորվել են բազմաթիվ հավատալիքներ և դրանց համապատասխան ստեղծվել են պտղաբերության խորհրդանիշ զարդեր` հմայիլներ:


Պռեգոմեշյան լեզվով ասված «սրվակը» հնագույն ժամանակների կրոնական ավանդության զարգացման և վերափոխման հետևանքները։ Արծաթագործները այն հիշատակում են իրենց հին անունով՝ «խիար» հմայիլ, որոնք ավանդական կենցաղում էին պտղաբերության համար՝ նույնացվելով տղամարդու արական սկզբիը՝ ֆալոսի հետ։

Հայկական կրոնական ավանդույթները և զարդարվեստում հատուկ են կազմում հմայիլները, որոնք հանդիպում են աչքուլունքի, հուռքի, բոժոժների, խաչերի և այսպես կոչված խիարների տեսքով։

Խիար, այսինքն՝ վարունգ և կոչվում են գլանաձև պրիզմայաձև մետաղե/արծաթե հմայակները։ Դրանց մեջ ի սկզբանե աղոթքներով գրառումներ են դրվել, թույլ գործածության մեջ մտել նաև առանց աղոթքների նմանօրինակ գլանակներ։ Կանայք նաև սրվակում անուշահոտ են պահել, երկար ժամանակ անուշ բուրեն։

Պռեգոմեշի տարբերակում «Սրվակ» կոչվող հմայիլը ունի մեկ բացվող փական, որի շնորհիվ չի կորել ի սկզբանե զարդի մեջ դրված իմաստը։ «Սրվակ»- ում կարող եք աղոթք պահել, հատուկ նամակ, թե՞ այն, ինչ ուզում եք մարդն իր սրտին մոտիկ կրել։

Հայտնի չէ, թե որտեղ և երբ է ծագել հայկական մետաղե սրվակաձև հմայակները, քանի որ այն աշխարհագրական լայն տարածվածություն և զանազան դրսևորումներ ունի՝ մահմեդական երկրներից այս հնդկական մշակույթ։ 

Քանի որ ֆալոսի պաշտամունքը դասվում է հին հայկական հավատալիքների շարքին, կարելի է եզրակացնել, որ հայկական մշակույթում այս սրվակները խորհրդանշում են պտղաբերություն, որում պատրաստվում են ոչ միայն մետաղից վզին կախելու համար, այլև մանր ուլունքներից կապվում և թևին։