Ցլի խորհուրդը - ՊռեԳոմեշ - Pregomesh
Ոգեշնչվեք

Ցլի խորհուրդը - ՊռեԳոմեշ

Jun 02, 2020

Ցուլը , լատիներեն Taurus, որպես սրբազան խորհրդանիշ և առասպելական հերոսներ ներկայացված են համարյա թե բոլոր հին քաղաքակրթությունների հավատամքներում։ Շումերական երկնային ցուլը Գիլշամեշի առասպելում, Կրետեի Մինոտավրը, խուրրիների ամպրոպի աստծո մոտ երկու ցուլերը, Շիվան հեծնած ցուլը, ցուլը որպես եգիպտացիների մոտ Օսիրիսի մարմնավորում, հույների «ցլի աչքերը»

Ուստի պատահական չէ, որ Ցուլը, նույն եզը , դեռ ամենահին աստղային կենդանակերպերից մեկն է եղել, երկրորդը՝ ներկա մեզ հայնտի 12 կենդանակերպերից։ Այսօր էլ՝ ճարտարապետությունից նորաձևություն, արևմուտքից մինչ արևելք ցուլի պատկերը շարունակում է օգտագործվել որպես ուժի խորհրդավոր։ Թեև տարածված աշխարհի ամենատարբեր մշակույթներում, ցուլը առանձնահատուկ նշանակություն և խորհուրդ է ունեցել հենց մեզ, հայերիս համար։ Ուրարտական ​​ռազմի աստվածը՝ Թեյշեբան, հաճախ պատկերված է հենց ցուլի վրա կանգնած։

Հայկական հին տիեզերաբանության առասպելներում «Երկիրը հանգչում է եզի եղջյուրների վրա». երբ նա թափահարում է գլուխը, երկրաշարժ է առաջանում. Եզը քրիստոնեությանը նախորդող հայ հեթանոսական դասարանում դասվել է սուրբ կաթնասունների շարքը, նույնիսկ կապվել Աստղիկ/Անահիտ աստվածուհու հետ։ «Վիշապաքար» կոչվող կոթողների վրա պատկերված է ցուլ, երինջ՝ բերանից բխող ջրի ալիքներով։

Ցուլի զոհաբերությունը հայերիս մոտ կապվում է հարսանեկան ծեսին։ Եզը կամ ցուլը, որպես հարս-Լուսնի մարմնավորում թագավորի /փեսայի/ տանից տանում էին հարսի տուն և այնտեղ մորթում, ընդ որում փեսան մորթելիս աջ ոտքը դնում է էզան վրա, ինչպես ուրարտական ​​որմնանկարներում է։

Հեղինակ՝ Արմինե Թադևոսյան