Կյանքի Ծաղիկ - Հայկական Վարդյակ
Jun 01, 2020
Հայկական զարդերում, ինչպես հայկական բազում նախշային հորիվածքներում կենտրոնական նախշը ութաթերթ ծաղիկ-վարդյակն է, օտար տերմինաբանությամբ՝ rosette-ը։ Սա ժողովրդի լեզվով ասած «ապրիմ-մեռնիմ ծաղիկն» է, որը հանվել է արևի, հավերժության աստղի խորհրդանիշ, և որը առատորեն հանդիպում է ուրարտական որմնանկարներում, Արտաշեսյան թագավորների թագերին, Վանի թագավորության քանդակներ։
Սա գերագույն երկնային արարիչ Ան Աստծո է շումերներին մոտ, որ ժամանակի ընթացքում ձևափոխվել է, բայց չի գոյացել պատկերը։ Կրկնելով ավանդական զարդերը, Pregomesh-ի «Կարին» հավաքածուն պատրաստված է ամենանուրբ տեխնիկայով՝ «ֆիլիգրանով», որ նույն ցանցահյուսազարդն է, ժանյակ հիշեցնող լարահյուս զարդն է։ Հին զարդերից ոգեշնչված այս հավաքածուի ոսկով արված արծաթագործ շրջանակը, որը ամփոփված է «կյանքի ծաղիկը», ունի գմբեթաձև ուռուցիկություն։ Դա ևս մեկ անգամ փաստում է հին վարպետների կողմից նախշի տիեզերական, աստվածային բնույթի գիտակցումը։ Ութաթև վարդյակը, որի ամենահին պատկերացումները տեսնում ենք ժայռապատկերների վրա, քրիստոնեության շրջանում վերածվում է ճաճանչախաչի։
Զարդերի ցանցահյուսվածքը հիշեցնում է նրբին ասեղնագործությունը, և պատահական չէ, որ ութև ծաղիկը շատ է օգտագործել հենց ասեղնագործության մեջ, հատկապես Այնթափի ասեղնագործության մեջ, կրկին որպես կենտորնական մոտիվ։ Հին ոսկերիչները ութաթև ծաղիկը պատրաստել են սարդոնիքսով։
Իսկ Պրեգոմեշ-ի զարդերում կարմիր նռնաքարերն ու սիպտակ մարգարիտներն են, որպես հակասական տարերքների խորհրդանիշեր համալրում «կենաց ծաղիկը» ու հարստացնում «Կարին» հավաքածուն. Կարինը (Էրզրում) պատմական Հայաստանի տնտեսական և մշակութային ամենահզոր ու ամենահին քաղաքներից մեկն էր, ուր հռչակված էին ամենատարբեր արհեստները՝ պղնձագործությունից կապված գորգագործություն, դերձակություն և հատկապես ոսկերչություն։
Հեղինակ՝ Արմինե Թադևոսյան