ՆԱ…. ԱՅՍՕՐՎԱ ՀԱՅՈՒՀԻՆ - Pregomesh
Вдохновляйтесь.

ՆԱ…. ԱՅՍՕՐՎԱ ՀԱՅՈՒՀԻՆ

Mar 08, 2018

Նայելով հայ կանանց հին լուսանկարներին, որոնցում պատկերված են տարբեր խառնվածքի և տեսակի կանայք՝ հետաքրքիր ու շատ տարբեր,  Պռեգոմեշի թիմը հավաքվեց մեկ ընդհանուր գաղափարի շուրջ` ստեղծել հայ կնոջ ժամանակակից կերպարը` հիմնվելով հին լուսանկարների վրա:

Հավատարիմ մնալով իր նախնիներից ստացած մշակութային ժառանգությանը՝ այսօր հայ կինը փորձում է նոր շունչ տալ ազգայինին և դարձնել այն ժամանակակից կերպարի մի մաս’ կրելով “Պռեգոմեշ” ձեռագործ զարդերը:

Ներկայացնում ենք մեր նոր նախաձեռնությունը` փորձելով ուղղորդել ձեզ կատարել նվերների լավագույն ընտրություն այս միամսյակին: Նվիրեք խոսուն զարդեր ձեր սիրելի կանանց՝ ըստ նրանց խառնվածքի և ճաշակի:

Ձեզ շրջապատող կանանց պարգևեք Պռեգոմեշով փայլելու զգացողություն:

 

Նա մայր է ....

Նա դաստիարակում է իր երեխաներին ուժեղ, ամուր կամքով, անկոտրում բնավորությամբ: Միշտ ամուր կանգնած լինելով իր ընտանիքի կողքին՝ նա հոգ է տանում բոլորի մասին և ապահովում իր ընտանիքի անդորրը: Նա հոգատար, խնամող, բարի ու ջերմ տեսակ է: Նա իր գոյությամբ տունը լցնում է ուրախությամբ և ջերմությամբ, ապահովում տաք մթնոլորտ իր ընտանիքի համար:

Պռեգոմեշ հավաքածուից "Dove" ապարանջանը լավագույնս է բնութագրում հայ կանանց և մայրերին՝  արտացոլելով նրանց հավաքական կերպարի կարևորագույն գծերը: Այս ձեռագործ զարդի վրա պատկերված է հայկական շամշիկ զարդանախշը, որը խորհրդանշում է կանացիություն, մաքրություն և խաղաղություն:

Նա նորաձև է ու համարձակ...

Նրա հպարտ քայլվածքը, համարձակ հայացքը ու նրան պարուրող խորհրդավոր հմայքը խոսում են հայ կնոջ տեսակի տեսակի մասին: Նա գիտի իր արժեքն ու կյանքից ակնկալում է ըստ արժանվույն` լավագույնը: Նա նորաձև է, գեղեցիկ ու յուրահատուկ:

“Dome” գոտին, “Karin” ապարանջանն ու “Qarahounj” մատանին, հանդիսանալով խորհրդավորության և յուրահատուկ ճաշակի խորհդանիշներ, լավագույն ընտրությունն են նորաձև կանանց և աղջիկների համար: Գարնան տոներին այս զարդերը կլինեն լավագույն հաճոյախոսությունը նրա համար:

Նա պայքարող է  ու անվախ...

Ուժեղ հայ կինը գիտի ինչպես պաշտպանել այն, ինչն թանկ է իր համար: Նա խիզախ է, անվախ ու անսասան իր հավատքի ու արժեքների մեջ: Նա կանացի է, ոչ փխրուն: Իր ուժեղ տեսակով նա պատրաստ է պայքարի, այլ ոչ նահանջի: Այս կինն արժանի է կրել իր խառնվածքին համապատասխանող "Pride" վզնոցը, որը խորհրդանշում է այն կրողի ամուր կամքն ու ուժը:

 

Նա կրակոտ է ու եռանդուն...

Նա կյանք ու շունչ է տալիս ամեն ինչին, գունավորում շրջապատը: Իր դրական էներգիայով նա զարմանալիորեն կարողանում է լուսավորել այն միջավայրը, որում գտնվում է: Իր եռանդի և էներգիայի շնորհիվ նա մշտապես ուշադրության կենտրոնում է և երբեք չի մնում աննկատ:

“Zangezur” մատանին և վզնոցը համապատասխանում են նրա եռանդուն, լուսավոր ու դրական խառնվածքին: “Zangezur” հավաքածուն լավագույն նվերն է Ձեր կյանքի ամենակրակոտ կնոջը:

Նա իմաստուն է ու համբերատար...

Նա այն մարդն է, ում հետ մշտապես խորհրդակցում ես, երբ դրա կարիքն ունես: Նա համբերատար լսում է և օգնում ճիշտ հասկանալ և գնահատել իրավիճակը: Բնության հետ ներդաշնակ, հավասարակշռված, խոհեմ ու բանիմաց այս կինը արժանի է ունենալ "Karin" հավաքածուն և կրել "Zangezur" վզնոցն իբրև գլխազարդ:

Նա քնքուշ է ու խոնարհ...

Օժտված լինելով հիացմունքի արժանի հատկանիշներով՝ այս կինը զերծ է ավելորդ պարծենկոտությունից: Նա համեստ է, խոնարհ և կանացի: Այս կինն արժանի է լինել մշտապես գովաբանված և գնահատված այն մարդկանց կողմից, ում սիրում է:
Ի՞նչը կարող է ավելի ընդգծել նրա կանացիությունը և փայլը, քան "Karin" մատանին և Dove ապարանջանը՝ լինելով կանացիության և նրբագեղության խորհրդանիշ:

Նա այն է, ինչպիսին եղել է, ինչ կա ու դեռ ծնվելու է...

“Հավատարիմ մնալով անցյալի արմատներիդ` կատարելագործիր ներկադ` լուսավորելու համար ապագադ”. սա է հայ կնոջ կարգախոսը:

 

Հայ կնոջ կերպարը դարերի ընթացքում կատարելագործվել ու ամրապնդվել է: Իր հիմքում ունենալով մշակութային մեծ ժառանգություն՝ այդ կերպարը փոփոխվել է ժամանակին համընթաց՝ մշտապես մնալով յուրահատուկ եւ հայեցի: Նա եղել է և այժմ էլ շարունակում է մնալլ հայ ընտանիքի հիմնասյունը, սակայն երբեք չի մոռացել իր գեղեցիկ լինելու առաքելության մասին:
Հայ կինը միշտ եղել է իր ժամանակի շունչը, կրել նորաձև հագուստ և զարդեր: Արծաթը, ժանյակն ու մետաքսը նրա ուղեկիցն են եղել դարեր ի վեր:
Արտահայտեք Ձեր սերն ու հարգանքը՝ նվիրելով նրան “Vanakat” մատանին, որն ըստ առասպելների պաշտպանում է այն կրողին հիվանդություններից ու արհավիրքներից:

Հայ կինը արժանի է շրջապատված լինել սիրով, հարգանքով և բարությամբ:

Նա պիտի լինի գնահատված այսօր և միշտ:

 

Լուսանկարներ՝ Դամիան Հովհաննիսյան (35 mm film)