Կյանքի Ծաղիկ - Հայկական Վարդյակ - Pregomesh
Вдохновляйтесь.

Կյանքի Ծաղիկ - Հայկական Վարդյակ

Jun 01, 2020

Հայկական զարդերում, ինչպես հայկական բազում նախշային հորիվածքներում կենտրոնական նախշը ութաթերթ ծաղիկ-վարդյակն է, օտար տերմինաբանությամբ՝ rosette-ը։ Սա ժողովրդի լեզվով ասած «ապրիմ-մեռնիմ ծաղիկն» է, որ համարվել է արևի, հավերժության աստղի խորհրդանիշ, և որը առատորեն հանդիպում է ուրարտական որմնանկարներում, Արտաշեսյան թագավորներների թագերին, Վանի թագավորության քանդակներում։

Սա գերագույն երկնային արարիչ Ան Աստծո պատկերումն է շումերներին մոտ, որ ժամանակի ընթացքում ձևափոխվել, բայց չի կորցրել բուն նշանակությունը։ Կրկնելով ավանդական զարդերը, Pregomesh-ի «Կարին» հավաքածուն պատրաստված է ամենանուրբ տեխնիկայով՝ «ֆիլիգրանով», որ նույն ցանցահյուսազարդ, ժանյակ հիշեցնող լարահյուս զարդն է։ Հին զարդերից ոգեշնչված այս հավաքածուի ոսկով երիզված արծաթագործ շրջանակը, որում ամփոփված է «կյանքի ծաղիկը», ունի գմբեթաձև ուռուցիկություն։ Դա ևս մեկ անգամ փաստում է հին վարպետների կողմից նախշի տիեզերական, աստվածային բնույթի գիտակցումը։ Ութաթև վարդյակը, որի ամենահին պատկերումները տեսնում ենք ժայռապատկերների վրա, հետագայում քրիստոնեության շրջանում վերածվում է ճաճանչախաչի։

Զարդերի ցանցահյուսվածքը հիշեցնում է նրբին ասեղնագործություն, ու պատահական չէ, որ ութաթև ծաղիկը շատ է օգտագործվել նաև հենց ասեղնագործության մեջ, հատկապես Այնթափի ասեղնագործության, կրկին որպես կենտորնական մոտիվ։ Հին ոսկերիչները ութաթև ծաղիկը պատրաստել են սարդոնիքսով։

Իսկ Pregomesh-ի զարդերում կարմիր նռնաքարերն ու սիպտակ մարգարիտներն են, որպես հակասական տարերքների խորհրդանիշեր համալրում «կենաց ծաղիկը» ու հարստացնում «Կարին» հավաքածուն: Ինչու՞ հենց Կարին։ Կարինը (Էրզրում) պատմական Հայաստանի տնտեսական և մշակութային ամենահզոր ու ամենահին քաղաքներից մեկն էր, ուր հռչակած էին ամենատարբեր արհեստները՝ պղնձագործությունից մինչև գորգագործություն, դերձակություն և հատկապես ոսկերչություն։

Հեղինակ՝ Արմինե Թադևոսյան