Ինչու՞ է մաշկս արծաթից սևանում - Pregomesh
Вдохновляйтесь.

Ինչու՞ է մաշկս արծաթից սևանում

Mar 17, 2020

Արդյո՞ք մաքուր արծաթը սևանում է։ Ինչու մաշկի վրա այն սև կամ կանաչ նշան է թողնում: Ահա որոշ հնարավոր բացատրություններ և որոշ քայլեր, որոնք կարող եք ձեռնարկել իրավիճակը շտկելու համար:

Ցանկացած 925 հարգի արծաթ օդի հետ շփումից սևանում է։ Մաքուր արծաթը առնվազն 92,5% արծաթ և 7,5% այլ մետաղներով մետաղների խառնուրդ է: 


Եվ այդ մյուս մետաղներն են, սովորաբար պղինձը, որը օքսիդանում է օդում և որի արդյունքում արծաթյա զարդերի վրա խիտ շերտ է ստեղծվում:


Արծաթը արագորեն խիտ շերտ է կլանում բարձր խոնավության և օդի աղտոտվածության տարածքներում: Բացի այդ, կապը այնպիսի նյութերի հետ, ինչպիսիք են կոսմետիկան, մազի լաքը, օծանելիքը, դեզոդորանտը, մարմնի լոսյոնը և այլն, կարող են արագացնել մաշկի սևացման կամ կանաչման պրոցեսը: Արծաթը կարող է օքսիդացվել նաև ձեր մաշկի արտազատած նյութերի հետևանքով։ Ստորև 


  1. Կոսմետիկա

Դիմահարդարումը սևացման ամենատարածված պատճառն է: Կոսմետիկ միջոցները հաճախ պարունակում են ավելի բարդ քիմիական միացություններ, քան արծաթյա զարդերը: Այս միացությունները կարող են քայքայել մետաղի շատ մանր մասնիկները, որոնք հայտնվում են որպես սև փոշի:


Լուծում. Ձեր զարդերը հաճախակի  փայլեցրեք փափուկ կտորով: Դիմահարդարման կիրառման ընթացքում հիշեք հեռացնել զարդերը: Օճառով և ջրով լվացվեք, չորացրեք այնուհետև կրեք արծաթյա մատանիները։  


  1. Խոնավություն

Օդը բարձր, ինչպես նաև մաշկի խոնավությունը կարող է նույնպես կարող են պատճառ հանդիսանան մաշկի կանաչ գունավորմանը։ Սա բավականին տարածված երևույթ է, խոնավ կլիմայի պայմաններում ապրող սպառողների համար։ Շտապում ենք տեղեկացնել, որ առողջական որևէ ծնդիր նչի առաջացնում։


Լուծում. Օգտագործեք փափուկ կտոր զարդերը փայլեցնելու համար: Խոնավ և յուղոտ մաշկ ունեցողները դիմահարդարվելիս կարող են օգտագործել չոր դիմափոշի։ Ձեր արծաթյա զարդերը պահեք լոգարանի և ցնցուղի տարածքից դուրս: Մի կրեք արծաթյա զարդերը երբ գնում եք մարզադահլիճ կամ սպա: