«Սրվակը»՝ պտղաբերության խորհրդանիշ

Պատմականորեն կնոջ գլխավոր դերակատարումը կյանքում համարվել է մայրանալը, և հնագույն ժամանակներից ի վեր մշակույթում ձևավորվել են բազմաթիվ հավատալիքներ ու դրանց համապատասխան ստեղծվել են պտղաբերության խորհրդանիշ զարդեր` հմայիլներ:


Պռեգոմեշյան լեզվով ասված «սրվակը» հնագույն ժամանակների կրոնածիսական ավանդության զարգացման և վերափոխման հետևանք է։ Արծաթագործները այն հիշատակում են իր հին անունով՝ «խիար» հմայիլ, որոնք ավանդական կենցաղում կիրառվում էին պտղաբերության համար` նույնացվելով տղամարդու արական սկզբի` ֆալոսի հետ: Կանայք այն կրում էին որպես պտղաբերության խորհրդանիշ:

 Հայկական կրոնածիսական ավանդություններում և զարդարվեստում հատուկ խումբ են կազմում հմայիլները, որոնք հանդիպում են աչքուլունքի, հուռութքի, բոժոժների, խաչերի և այսպես կոչված խիարների տեսքով։ 

Խիար, այսինքն` վարունգ կոչվում են գլանաձև և պրիզմայաձև մետաղե/արծաթե հմայակները։ Դրանց մեջ ի սկզբանե աղոթքներով գրառումներ են դրվել, հետագայում գործածության մեջ է մտել նաև առանց աղոթքների նմանօրինակ գլանակները։ Կանայք նաև սրվակում անուշահոտ են պահել, որպեսզի երկար ժամանակ անուշ բուրեն։ 

Պռեգոմեշի տարբերակում «Սրվակ» կոչվող հմայիլը ունի մեկ բացվող փական, որի շնորհիվ չի կորել ի սկզբանե զարդի մեջ դրված իմաստը։ «Սրվակ»- ում կարող եք պահել աղոթք, հատուկ նամակ, կամ այն, ինչ ցանականում է մարդն իր սրտին մոտիկ կրել։ 

Հայտնի չէ, թե որտեղ և երբ է ծագել հայկական մետաղե սրվակաձև հմայակները, քանի որ այն աշխարհագրական լայն տարածվածություն և զանազան դրսևորումներ ունի` մահմեդական երկրներից մինչև հնդկական մշակույթ։ 

Քանի որ ֆալոսի պաշտամունքը դասվում է հին հայկական հավատալիքների շարքին, կարելի է եզրակացնել, որ հայկական մշակույթում այս սրվակները խորհրդանշել են պտղաբերություն, ընդ որում դրանք պատրաստվում էին ոչ միայն մետաղից վզին կախելու համար, այլև մանր ուլունքներից և կապվում թևին։

2 comments

vKsXzgQPGteZHOI

WzGmFVwnviNdMqD

gfzYrxeX

iqIrEZuhvCSmAL

Leave a comment