How to clean silver jewelry? - Pregomesh
Être Inspiré

How to clean silver jewelry?

Apr 21, 2020

Արծաթյա զարդերը` լինեն դրանք նոր, թե տարիներ առաջ ձեռք բերված, պարբերաբար մաքրման կարիք ունեն: Բնական ժանգը որոշ զարդերի վրա կարող է անխուսափելի լինել, սակայն այն մաքրելն այդքան էլ ժամանակատար չէ։ Ժանգոտված արծաթը հեշտությամբ կարելի է վերականգնել։ Ձեզ համար առանձնացրել ենք ամենապարզ միջոցներն արծաթը մաքրելու և ժանգոտումից զերծ պահելու համար։

Ատամի Մածուկ - Մի փոքր քանակությամբ ատամի մածուկի և կտորի միջոցով հեշտությամբ փայլեցրեք Ձեր արծաթյա զարդը: Կտեսնե՜ք՝ ինչպես է այն փայլում։

Նյութ ՝ նախատեսված ապակու մաքրման համար - նյութի օգտագործման միջոցով արծաթյա զարդը կվերադառնա իր սկզբնական տեսքին։

Կավիճ - Արծաթե իրերը փայլուն կմնան, եթե մի քանի կտոր կավիճ պահեք տվյալ զարդի պարկի կամ զարդատուփի մեջ։ Կավիճը կլանում է խոնավությունը ՝ թույլ չտալով զարդի ժանգոտումը:

Նյութ ՝ նախատեսված ձեռքերը ստերիլիզացնելու համար - Այժմ հանգամանքների բերումով թերևս միակ բանը, որ չի պակասում ոչ մեկի տանը, ալկոհոլային հիմքով ձեռքերի մաքրող միջոցն է։ Կիրառեք նյութը ոչ միայն այս շրջանում ձեռքերը մանրէներից մաքրելու համար, այլև ձեր զարդերը փայլեցնելու համար։ Նյութը ոչ միայն պայքարում է մանրէների դեմ, այլ նաև ունի արծաթը փայլեցնելու հատկություն։

Քացախ - Արծաթյա զարդը երկուսից երեք ժամ պահեք 1/2 բաժակ սպիտակ քացախի և երկու ճաշի գդալ խմորի սոդայի խառնուրդի մեջ: Այնուհետև լվացեք զարդը սառը ջրով ՝ մանրակրկիտ հեռացնելով ժանգի շերտը:

Այսպիսով, շատ պարզ քայլերի միջոցով, տնային պայմաններում հնարավոր է հեշտությամբ վերականգնել արծաթյա զարդի նախնական փայլուն տեսքը։