How to place an order on our website || Video Tutorial
Mar 17, 2020
Ինչպե՞ս պատվիրել օնլայն
Սիրելի պատվիրատուներ, ձեզ ենք ներկայացնում առցանց պատվերներ ամրագրելու քայլ առ քայլ ուղեցույցը, որը կօգնի ձեզ առանց խանութ-սրահներ այցելելու ամրագրել ձեր պատվերներն առցանց և ստանալ այն առաքումով:
Զարդերի տեսականին տեսնելու համար կարող եք սեղմել "Shop Now" կոճակը և այդ հղումը կբացի մեր զարդերի ողջ տեսականին։ Եթե գիտեք, թե կոնկրետ որ զարդն եք ցանկանում ձեռք բերել, կարող եք սեղմել որոնման նշանի վրա, որը գտնվում է վեբկայքի աջ վերևի անկյունում, և ներմուծել ձեր նախընտրած զարդի անունը զարդն ավելի արագ գտնելու համար։ Զարդերն ըստ կատեգորիաների տեսնելու համար կարող եք մկնիկի ցուցիչը պահել "Shop Jewelry" կոճակի վրա, ինչի արդյունքում կտեսնեք ապրանքային կատեգորիաներն առանձնացված՝ վզնոցներ, մատանիներ, օղեր, թևնոցներ, կախազարդեր, գոտիներ:
Քայլ 2. Եթե ընտրել եք, թե որ զարդն եք ցանկանում գնել, սեղմեք նկարի վրա։ Կբացվի առանձին զարդի էջը, որտեղ կգտնեք զարդի մասին ամբողջական տեղեկատվություն՝ գինը, նախապատմությունը, քաշը, առաքման տարբերակները, չափերի ուղեցույցը և այլն։
Քայլ 3. Եթե գնման մասին ձեր որոշումը վերջնական է, ապա էջի տեղեկատվությանը ծանոթանալուց հետո, սեղմեք "Buy It Now" կոճակը, և վեբկայքի նոր էջը կհայտնվի ձեր էկրանին։ Եթե ցանկանում եք մի քանի զարդ ձեռք բերել, ապա սեղմեք "Add to Cart" կոճակը և շարունակեք վեբկայքում ձեր որոնումները։
Եթե այն զարդը, որը պատվիրում եք, նվեր է, և դուք ցանկանում եք հատուկ փաթեթավորում, ապա ընտրեք "This is a gift" կոճակը։ Այնուհետև կտեսնեք էջ, որտեղ ներկայացված է մեր հատուկ կարմիր տուփով փաթեթավորումը։ Այն կարող եք ավելացնել ձեր զարդի պատվերին՝ սեղմելով "Add" կոճակը, այնուհետև "Continue":
Եթե ունեք առցանց նվեր քարտ կամ կուպոն կոդ, ապա ներմուծում եք այդ կոդը աջ հատվածում առկա "Gift card or discount code" դաշտում և սեղմում եք "Apply" կոճակը։ Վեբկայքի էջում անմիջապես կտեսնեք զարդի գնի վերահաշվարկը։ Բոլոր դաշտերը լրացնելուց հետո սեղմում եք "Continue to shipping" կոճակը:
Քայլ 4. Ընտրում եք Ձեզ համար նախընտրելի առաքման եղանակը առաջարկվող տարբերակներից և սեղմում եք "Continue to payment" կոճակը։ Այնուհետև բացված էջից ընտրում եք վճարման հասցեն (Billing Address)` արդյո՞ք առաքման հասցեն համընկնում է ձեր քարտի կամ վճարման եղանակի հետ, թե՞ ցանկանում եք նշել այլ վճարման հասցե և սեղմում եք "Complete order" կոճակը` ձեր պատվերը վերջնական ամրագրելու համար։
Քայլ 5. Պատվերի ամրագրման վերջին քայլը վճարումն է։ Նախորդ քայլից հետո կբացվի էջ, որտեղ առաջարկվում է վճարման 2 տարբերակ՝ PayPal վճարային համակարգի միջոցով կամ կրեդիտ/դեբիդ քարտերի միջոցով։ Եթե ձեզ համար նախընտրելի տարբերակ է PayPal վճարային համակարգը, ապա ներմուծում եք ձեր տվյալները, հակառակ պարագայում ընտրում եք "Pay with debit or credit card" կոճակը։ Բացված էջում ներմուծում եք ձեր քարտի տվյալները և սեղմում էջի ներքևում տրված "Pay Now" կոճակը։
Ահա և վերջ )) Դուք կստանաք ծանուցում ձեր ամրագրած պատվերի մասին ձեր էլ․ հասցեին, իսկ մենք, ծանուցումն ուղարկելուն պես, կանցնենք ձեր պատվերի առաքման գործին։
Առցանց պատվերներն ապահովում են առավելագույն հարմարավետություն մեր հաճախորդների համար, խնայում են ձեր ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը և որ ամենակարևորն է, ճկուն են և արագ։
Հուսով ենք, որ այս ուղեցույցը կօգնի ձեզ Պռեգոմեշի առցանց խանութից օգտվել և վայելել առցանց գնումներ կատարելու հաճույքը))