Հայկական զարդանախշերը սիլիկոնյան հովտում - Pregomesh
Get Inspired

Հայկական զարդանախշերը սիլիկոնյան հովտում

Mar 25, 2017

Մարտի 25-ին PicsArt հայկական ստարտափի հավելվածում ներկայացվեցին "SirushoStyle" կոչվող սթիքերներն ու "Armat" շրջանակները՝ ոգեշնչված Սիրուշոյի ու Պռեգոմեշի վերջին տարիների “արմատական” տեսահոլովակներով ու էթնիկ զարդանախշերով: Սիրուշո, Պռեգոմեշ և ՊիկսԱրտ, հայկական բրենդեր, որոնց համագործակցությունը կարող է լինել սպասված ու սիրելի երկրպագուների ու օգտատերի համար: Այսօր միջազգային հանրության մեջ հայերիս բնորոշող այս անունները միացել են մեկ գաղափարի շուրջ՝ միջազգային շուկայի համար ստեղծել պրոդուկտ, որը ցույց կտա Հայաստանի մշակութային էլեմենտները նոր ու թարմ մոտեցմամբ:

                             
Հոկտեմբերի 29-ին կայացավ Սիրուշոյի “Արմատ” ձայնասկավառակի շնորհանդեսը, և անմիջապես շնորհանդեսից հետո սկսվեցին համագործակցության առաջին քայլերը: Ձայնասկավառակի թողարկումից հետո մեկ անգամ ևս ապացուցվեց այն փաստը, որ մեր ազգային մշակույթը, զարդանաշխերն ու սիմվոլները քայլում են ժամանակին համընթաց: 

Համագործակցությունը սկսվեց “Արմատ” ձայնասկավառակի շապիկի զարդանախշերից, որոնց համար էլ նախատիպ էր հանդիսացել Մարաշի ասեղնագործությունը: Եվ որքան հաճախ դարձան Սիրուշո Պրոդաքշն և ՊիկսԱրտ թիմերի հանդիպումները, այնքան ավելի հարստացան ու կատարելագործվեցին հավելվածում տեղ գտած հագուստի տարրերը, զարդերն ու զարդանախշերը:


Հավելվածում օգտատերն ազատ է ստեղծագործել ու համադրել ազգային էլեմենտները իր իսկ ճաշակով: Երկու թիմերն էլ մեծ հետաքրքրությամբ սպասում են երկրպագուների ու օգտատերերի ստեղծագործ մտքերին #SirushoPicsArt հաշթագով: 
Այսուհետ ՊիկսԱրտի միջոցով սթիքերները հասանելի կլինեն ամբողջ աշխարհում, իսկ մեր ազգայինը` նաև օտարերկրացիների նկարներում: Թիմերը հուսով են, որ ներկայացվածը կսիրվի  ոչ միայն հայ, այլև այլազգի ժամանակակից երիտասարդության կողմից: Սիրուշո-ՊիկսԱրտ համագործակցությունը լավագույն կերպով դրսևորում է  “Ել ու թող իմանա աշխարհը” խոսքերի իմաստը…